Իրավական 

Դատախազությունը պահանջում է կալանավորել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին

analitik.am

 

ՀՀ գլխավոր դատախազությունը «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքների մի մասը Ադրբեջանին հանձնելու՝ Փաշինյանի որոշման դեմ Երեւանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ հարուցվել են քրեական գործեր՝ ռազմական դրության ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաեւ՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։

Մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչ ձերբակալվել է, որոնցից մի մասին նաեւ մեղադրանքներ են առաջադրվել օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նաեւ իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։

Նույն շարքից