Քաղաքականություն 

Աստված թող ների. Ովքեր են առավել սարսափած նախկին իշխանությունների հնարավոր հետվերադարձի հեռանկարից. «Փաստ»

analitik.am

 

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրեցօր թուլացումը նոր քաղաքական ներկապնակ է կարծես ուրվագծում քաղաքական դաշտում... Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «իմքայլական» որոշ պատգամավորներ, գործադիրի ներկայացուցիչներ և իշխանամերձ շրջանակներ ինտենսիվ ջանքեր են գործադրում քաղաքական դաշտում դերակատարում ունեցող ուժերի և անհատների հետ կապեր գտնելու համար:

Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախկին իշխանությունների հնարավոր հետվերադարձի հեռանկարից առավել սարսափած են գործարար հատվածի այն ներկայացուցիչները, ովքեր շատ շուտ կարողացել էին գրկից գիրկ թռչել և տեղավորվել նոր իշխանության «տաքուկ» գրկում...

ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկին հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նախկին շատ գործարարներ, պատգամավորներ, ՀՀԿ-ի նավը լքած գործիչներ այս օրերին կապեր են փնտրում՝ նախկին թիմակիցների հետ կամուրջներ գցելու համար...

- Չեմ ասի, ճիշտ չէ նման լուրեր մեկնաբանելը,- ասաց մեր զրուցակիցը...

- Այնուամենայնիվ, դուք նրանց կներե՞ք...

- Աստված թող ների,- շտապեց խոսակցությունն ընդհատել նախկին պատգամավորը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից