Հասարակություն 

Վլադիմիրիչը Վովաևիչին ընդամենն անձնական անվտանգության երաշխիքներ է տվել, իսկ թիմին, հետագայում, քիչ ծեծ ուտելու հույսեր. քաղաքագետ

analitik.am

 

Զարմանալի է, որ Նիկոլի թիմը ոգևորվել է Պուտինի խոսքերից, իսկ հակառակ կողմը հուսահատվել։

Անկեղծ ասած և ոգևորվողները, և հուսահատվողներն իրար արժանի են։ Հպատակների մտածողություն է, ինչ արած։

Վլադիմիրիչը Վովաևիչին ընդամենն անձնական անվտանգության երաշխիքներ է տվել, իսկ թիմին, հետագայում, քիչ ծեծ ուտելու հույսեր։

«Խիզախություն» բառի իմաստն էլ բացատրեմ նրանց, ովքեր դա չեն հասկացել։ Նրանց խիզախությունն արտահայտվել է հայ ժողովրդի շահերի դեմ գնալու մեջ, այսինքն խիզախ քայլ են արել մեր դեմ, հո Ադրբեջանի դեմ չի իրենց խիզախությունն արտահայտվել։

Նման գովեստից իրենցքայլականները պետք է գետինը մտնեին, այլ ոչ թե ոգևորվեին։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից