Քաղաքականություն 

Ժամանակ չեմ ունենում հետևելու հասարակության կարծիքին. Նորանշանակ նախարար

analitik.am

 

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում գործել, ապրել, արարել այն պայմաններում, երբ հասարակության լայն զանգվածների կողմից կառավարությունը ստանում է «Հող ծախող», «Դավաճան» գնատականները, հայտարարեց, որ ժամանակ չի ունենում հասարակության կարծիքին, ֆեյսբուքյան գրառումներին հետևելու համար. «Իմ ամբողջ ժամանակը տրամադրված է այն խնդիրների լուծմանը, որը մեր առջև դրված է»:

Դիտարկմանը, որ այդ մարդիկ կառավարության դիմաց են լինում, նախարարը հայտարարել է, որ այս պահին հազարավոր քաղաքացիներ ունեն պետության աջակցության կարիքը, զբաղված են սոցիալական հարցերի լուծմամբ:

Հարցին՝ վերոնշյալ գնահատականներն իրեն արդյո՞ք չեն հուզում, Առաքելյանը նշել է, որ դրանք կարող են լինել, բայց դրանք չեն անդրադառնում այն աշխատանքի վրա, որն ինքը պարտավոր է կատարել:

 

Նույն շարքից