Հասարակություն 

Սա բացահայտ հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություն է. Նախկին նախարարը՝ ռեկտոր նշանակելու կարգի փոփոխության մասին

analitik.am

Ռազմական դրության պայմաններում հրատապ է համարվել գործադիր իշխանության կողմից բուհերի ռեկտորների նշանակումը (մինչ այդ հանրային քննարկումների արդյունքում այս նախաձեռնությունը ճանաչվել է առնվազն անհիմն և անընդունելի)։ Սա ոչ միայն բացահայտ հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություն է, քանզի շրջանցվում է Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված հիմնադրույթը, ըստ որի. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», այլև անընդունելի նահանջ է կրթական հաստատությունները ապաքաղաքականացնելու առաքելությունից։ Իհարկե, օրենքով չէր կարող վերապահվել բացարձակ ինքնակառավարման իրավունք, սակայն չէր էլ կարելի ամբողջովին զրկել այդ իրավունքի առանցքային բաղադրիչից։

Ռեկտորը պետք է առավելագույնս ընդունված լինի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից, ունենա պատշաճ հեղինակություն. պարտադրված պաշտոնյաները ի սկզբանե մատնված են ձախողման։ Առանց այդ էլ՝ տարիներ շարունակ խոցելի են եղել այն ռեկտորները, որոնց ընտրության հարցում իշխանություններն անթաքույց փորձել են միջամտել։

Ի դեպ, եթե խնդիրն աջակցությունն է, ապա դրա վեկտորները բոլորովին այլ են՝ բուհ֊րը հայտնվել են ֆինանսատնտեսական անընդունելի վիճակում, իսկ աջակցության բացակայության պայմաններում միակ ճանապարհը դիտարկվում է ուսման վարձի հանիրավի բարձրացումը։ Հիշեցնեմ, որ պրոֆեսորի աշխատավարձը գրեթե նույնքան է, որքան ստորին դասի քաղաքացիական ծառայողի աշխատավարձը ....

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան

Նույն շարքից