Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարի անունը

 

Գերմանացի Հելգա Շմիդը կդառնա ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ կազմակերպությանն անհրաժեշտ է կիրթ ղեկավարություն, քանի որ կարևոր է ամրապնդել վստահությունը ԵԱՀԿ-ի նկատմամբ, որպեսզի այն որակապես նոր մակարդակի հասնի, իսկապես հավատարիմ մնա այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է, և «չդառնա հերթական հարթակը, որտեղ անընդմեջ կոնֆլիկտ է առաջանում»:

ԵԱՀԿ նախարարների 27-րդ խորհուրդը տեղի է ունենում դեկտեմբերի 3-4-ը՝ վիրտուալ ռեժիմով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից