ENG Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանն ասաց, թե ինչու են հենց Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում

analitik.am

 

Այսպիսով, 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Այս մասին հայտնի դարձավ քիչ առաջ:

Արթուր Վանեցյանը հայտնեց, որ այսօր 17 կուսակցություններին նոր ուժեր են միացել, ձևավորվել է Հայրենիքի փրկության խորհուրդ. «Խորհրդի կողմից որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

Պատճառը շատ պարզ է: Նա ունի այն փորձառությունը, այն անցած ճանապարհը, որն այս դժվար պահին որոշում ենք կայացրել նրա թեկնածութունը:

Հայտարարության մեջ նշվելու է, որ նա վարչապետ ընտրվելոց հետո կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, դառնալու է ապակուսակցական վարչապետ, պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու ու չի աջակցելու որևէ քաղաքական ուժի»:

Ինչ վերաբերում է իր ուժին, Վանեցյանն ասաց, որ իրենք մասնակցելու են ու ձգտելու են հավաքել մեծամասնություն:

Նա ասաց, որ ընտրությունները պետք է կայանան մեկ տարվա ընթացքում:

 

Նույն շարքից