Քաղաքականություն 

Օրեր անց Նիկոլ Փաշինյանը ցանկանալու է հեռանալ, սակայն նման հնարավորություն այլևս չի ունենալու. Տոնոյանը Փաշինյանին հորդորում է օգտվել հնարավորությունից

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի մեջ վաղ թե ուշ արթնանալու է այն գիտակցումը, որ ինքն է պատասխանատու ու պարտավոր է հեռանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը. «Հակառակ դեպքում օրեր անց, շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը ցանկանալու է հրաժարական տալ, սակայն նրան այլևս այդ հնարավորությունը հանրությունը չի տալու»:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

Մանուկյանի թեկնածության հարցը խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ ԼՀԿ-ի հետ չի քննարկվել, սակայն Տոնոյանի մոտ վստահություն կա, որ նրանք դեմ չեն լինի:

Տոնոյանի խոսքերով, ընդդիմադիր ուժերն ունեցել են իրենց թեկնածուները վարչապետի պաշտոնի համար, սակայն կոնսենսուսի են եկել, որ պետք է առաջադրվի հենց Մանուկյանի թեկնածությունը, քանի որ նա այն մարդն է, ով կարող է լուծել այն խնդիրները, որոնք առկա են:

 

Նույն շարքից