Քաղաքականություն 

Լավրովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում սպասում է ԵԱՀԿ երկրների աջակցությանը

analitik.am

 

Մոսկվան ԵԱՀԿ  երկներից մեծ աջակցություն է սպասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում խոսքերով, կազմակերպության ներուժը շարունակում է պահանջված մնալ հակամարտության կարգավորման հարցում:

«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ստանան անդամ երկրների աջակցությունը, ինչը կնպաստի դրանց կյանքի կոչմանը:

Նման աջակցություն սպասում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով, որին մենք կշարունակենք ամեն կերպ նպաստել:

Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջև համագործակցությունը»,-ասել է նա:

 

Նույն շարքից