Գլխավոր Քաղաքականություն 

Ոստիկանությունը ժողովրդի հետ է․ Հրաժարվո՞ւմ է այլևս կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները

analitik.am

Այս պահին Երևան քաղաքում փակ են բազմաթիվ փողոցներ։ Քաղաքացիները փակում են գլխավոր փողոցներ Երևանի կենտրոնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ ի տարբերություն այլ օրերի, այսօր ոստիկանությունը բավականին թույլ է արձագանքում և կարծես թե վերջապես կատարում է իր ֆունկցիան՝ հարգելով ՀՀ քաղաքացիների իրավունքները։ Ըստ էության, ոստիկանության այսօրվա գործողություններից կարելի է ենթադրել, որ Ոստիկանությունն այլևս հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգներն՝ ամեն գնով ճնշել ընդդիմադիրներին։

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են անում Երևանում և ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նույն շարքից