Քաղաքականություն 

ԱՄՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքը

analitik.am

 

ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի տևական եւ խաղաղ կարգավորմանը հասնելու համար», - ասել է Բիգանը՝ տեսակապով հինգշաբթի օրը կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում:

Նրա խոսքով՝ «Այդ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմի դաշտում, և չնայած մենք ողջունում ենք հրադադարը, դա միայն առաջին քայլն է»:

Նույն շարքից