Քաղաքականություն 

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել պահպանել հրադադարը

analitik.am

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում կատարել իրենց պարտավորությունները՝ Ղարաբաղում հրադադարի պահպանման հարցում, և պահանջում են անհապաղ դուրս բերել բոլոր օտարերկրյա վարձկաններին տարածաշրջանից։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին ասվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն Հայաստանի ևԱդևբեջանին կոչ են անում շարունակել լիարժեքորեն կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված պարտավորվածությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ նախկին պարտավորությունները: Համանախագահ երկրներն ընդգծում են ՌԴ-ի ձեռնարկած միջոցառումների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրի հարցում՝ երաշխավորելու մարտական գործողությունների վերսկսման բացառումը: Նրանք պահանջում են նաև, որ օտարերկրյա վարձկաններն ամբողջությամբ հեռանան տարածաշրջանից, կողմերին կոչ են անում՝ հեշտացնել նրանց հեռանալը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նույն շարքից