Հասարակություն 

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

 

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ազատ է արձակվել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:

«Դատարանը որոշեց 50 մլն դրամ գրավի դիմաց ազատել Առուստամյանին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Առուստամյանը կալանավորված է ապրիլի 25-ից՝ «Հյուսիս-հարավի» գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից