Քաղաքականություն 

Ռոհանին Էրդողանին ասել է, որ Իրանն անհրաժեշտ ժամանակին վրեժ կլուծի միջուկագետի սպանության համար

analitik.am

 

Թեհրանը ճիշտ ժամանակին վրեժ կլուծի իրանցի ֆիզիկոս-միջուկագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Հարմար ժամանակին սպանվածի արյան վրեժն Իրանի կառավարության իրավունքն է»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Իրանի նախագահի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Ռոհանին նաեւ նշել է, որ «եթե հակառակ կողմը (խոսքը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մասին է- ծանոթ. ՏԱՍՍ-ի) կկատարի իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակներում, ապա Իրանը կվերադառնա համաձայնության կատարմանը»:

Նույն շարքից