Քաղաքականություն 

Վիսկոնսինի Գերագույն դատարանը չի ընդունել ընտրություններում խախտումների մասին Թրամփի հայցը

analitik.am

 

Վիսկոնսին նահանգի Գերագույն դատարանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հայցը, եստ որի պահանջվում էր չեղյալ հայտարարել ավելի քան 221 հազար քվեաթերթիկ, ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ Վիսկոնսին նահանգի նահանգապետ Թոնի Էվերսը ձայների վերահաշվարկի արդյունքում հավաստել Է ընտրությունների արդյունքները եւ հաստատել Ջո Բայդենի հաղթանակը:

Թրամփի շտաբը պնդել է, որ դատաքննությամբ զբաղվի անմիջապես Գերագույն դատարանը՝ շրջանցելով միջանկյալ աստիճանները, քանի որ արդեն դեկտեմբերի 14-ին պլանավորված է ընտրիչների կոլեգիայի հանդիպումը, որոնք պետք է նշեն երկրի նոր նախագահի անունը: Սակայն իր մերժման մեջ Գերագույն դատարանը հայտարարել է, որ Թրամփի հայցը պետք է նախ քննվի ստորին ատյանի դատարանում։

Նույն շարքից