Հասարակություն 

Փաշինյանին հեռացնելը ոչ միայն մեր երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է, այլ նաև իրեն հարգող ցանկացած ՀՀ քաղաքացու արժանապատվության հարցը. Անդրանիկ Թևանյան

 

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրաժեշտ Նիկոլին ու նիկոլիզմին

Այն, որ Նիկոլ Փաշինյանի վրայով վարչապետի «հագուստը» շա՜տ մեծ էր, գոնե ինձ ու էլի որոշ մարդկանց հայտնի էր 2018–ի մայիսի 9–ից։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ձախողվելու էր ու պատուհաս դառնար մեր պետության գլխին, գոնե ինձ ու էլի որոշ մարդկանց հայտնի էր նույն ժամանակվանից։

Այն, որ նա խայտառակ ցածր մակարդակի կառավարիչ է, արձանագրվեց կորոնավիրուսային պատերազմի ժամանակ։

Այն, որ նա կապիտուլյանտ է, գոնե ես ու էլի որոշ մարդիկ գիտեինք այս տարվա սեպտեմբերի 27–ից, իսկ շատերը տեսան նոյեմբերի 10–ին։

Այն, որ այդքանից հետո անհեթեթ ու վիրավորական էր հնչում «Բա եթե Նիկոլը գնա, ո՞վ գա» հարցը, քննարկման առարկա լինել չէր կարող։

Իսկ հիմա, երբ ընդհանուր հայտարար կա հանրության ու քաղաքական լայն շերտերի մոտ Վազգեն Մանուկյանի վարչապետության շուրջ, ոչ միայն անհեթեթ ու վիրավորական է հնչում «Բա եթե Նիկոլը գնա, ո՞վ գա» հարցը, այլ նաև հիմարության մրցույթում ամենավերին մակարդակի վրա է դնում նման հարց տվողին։

Նիկոլ Փաշինյանին հեռացնելը ոչ միայն մեր երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է, այլ նաև իրեն հարգող ցանկացած ՀՀ քաղաքացու արժանապատվության հարցը։ Քանի դեռ նա վարչապետի սենյակում է, մենք շարունակելու ենք պարտվել։

Նիկոլն ու նիկոլիզմը պետք է մաքրվի Հայաստանի վրայից»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից