Հասարակություն 

Իտալիայում կարանտին կսահմանեն արտասահմանից ժամանողների համար

analitik.am

 

Ամանորյա տոների շրջանում արտասահմանից վերադարձող իտալացիները պետք է կարանտին անցնեն, ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

Մամուլի ասուլիսի ժամանակ նա պատմել է կառավարության նոր միջոցառումների մասին, որոնք նախատեսված են Ամանորի շեմին կորոնավիրուսի համաճարակի զսպման համար:

«Իտալացիները, որոնք Արտասահման կմեկնեն տուրիստական նպատակներով դեկտեմբերի 21-ից հունվարի 6-ը, վերադառնալու դեպքում պետք է պահպանեն կարանտին։ Սա վերաբերվում է նաև արտասահմանցի զբոսաշրջիկներին», - ասել է Կոնտեն, որի ելույթը հեռարձակվել է իր Facebook-ում։

 

Նույն շարքից