Քաղաքականություն 

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ԵՄ-ին դուրս են մղում Արցախի, Սիրիայի և Լիբիայի հակամարտության կարգավորման գործընթացից

analitik.am

 

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանիզացնում են» (նմանություն Սիրիայի կարգավորման Աստանայի ձևաչափին․ նշում է ՏԱՍՍ-ը) հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում, այսինքն՝ ԵՄ-ին դուրս են մղում կարգավորման գործընթացից, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին նա հայտարարել է իր բլոգում։

«Նման հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան, մենք տեսնում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանիզացում» (որը կապված է Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձևաչափի հետ), ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի», - ասել է նա։

Բորելի խոսքով՝ ԵՄ-ն պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ միության շահերը վտանգված են։

«Այդ պատճառով մենք պետք է ներկա լինենք և ակտիվորեն գործենք այնտեղ, որտեղ մեր շահերը վտանգված են», - հավելել է նա:

Նույն շարքից