Բարի օր Քաղաքականություն 

Ղարաբաղում գլխավոր չկա. Կրեմլ

analitik.am

 

Ղարաբաղում գլխավոր չկա, կան երկու հակամարտող կողմեր և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը: Ռուսական կողմն իր գործողությունները համակարգում է և՛ այս և՛ այն կողմի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այնտեղ գլխավոր չկա: Այնտեղ կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստան ու Ադրբեջան: Դա այն կողմերն են, որոնք Ռուսաստանի հետ ստորագրել են հայտնի եռակողմ հայտարարությունը:

Այդ հայտարարության պայմանավորվածությունները կատարելիս ռուսական կողմն իր աշխատանքները համակարգում է և՛ հայերի և՛ ադրբեջանցիների հետ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ով է Ղարաբաղում գլխավորն ու ում հետ է Մոսկվան համակարգում իր աշխատանքները:

 

Նույն շարքից