Հասարակություն 

Ով է փրկել Ջալալ Հարությունյանին

 

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը ծանր վիրավորվել էր Արցախյան վերջին պատերազմում, դուրս է գրվել հիվանդանոցից։

Սիրիացի լրագրող Աբաս Ջուման, որը պատերազմի օրերին բազմիցս եղել է Արցախում և լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում, որում պատկերված է Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտը. ըստ լրագրողի՝ նա փրկել է Ջալալ Հարությունյանի կյանքը։ Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Լրագրողը նաև նշել է, որ Ջալալ Հարությունյանի զրահաբաճկոնն ու ավտոմատը Ռոբերտի տանն են։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից