Հասարակություն Տեսանյութեր 

Չինաստանը վերցրել է լուսնի մի մասը

analitik.am

 

Ավարտվել է չինական Chang'e 5 առաքելության կողմից լուսնային հողի կտորների հավաքումը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է XINHUANET-ը:

«Չինաստանի Chang'e 5 զոնդն ավարտել է Լուսնի նմուշառումը, նմուշները կնքված են տիեզերանավի ներսում», - նշում են գործակալությունից:

Ընդհանուր առմամբ, Chang'e 5 թռչող սարքը հավաքել է մոտավորապես 2 կիլոգրամ հրաբխային ծագման նմուշներ: Սարքի վերադարձը երկիր մոլորակ նախատեսված է դեկտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում:

Նշվում է, որ հողը Լուսնից վերջին անգամ հաջողությամբ տեղափոխվել է 1970-ականներին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողմից:

Chang'e 5-ի վայրէջքը Լուսնի վրա տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին:

Chang'e 5 առաքելությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ին Վենչան կոսմոդրոմից Long March 5 ծանր հրթիռով:

Նույն շարքից