Քաղաքականություն 

Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է. Պատգամավոի ընտրյալը հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակից է

 

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմքայլական, բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկած Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է։ Այս մասին գրում է «Հրապարակը»:

«Մեր տեղեկություններով՝ պատգամավորի ընտրյալը մասնագիտությամբ լրագրող Լուսի Վանա Կարապետյանն է՝ Սիրիայից, ավարտել է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նա Մխիթար Հայրապետյանի նախարար եղած ժամանակ աշխատել է Սփյուռքի նախարարությունում, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ ծանոթացել են։

Լուսին այժմ աշխատում է «ֆեյքերի ՊՈԱԿ» անունը ստացած Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Լուսի Կարապետյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ ասելով, թե դա փորձենք ճշտել պատգամավորի գրասենյակից․ «Ես իմ անձնական կյանքի մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ»»,-նշում է լրատվամիջոցը

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից