Հասարակություն 

Սիսակ, Լենա, Լիլիթ... շատերի անունները չեմ հիշում, կներեք. Հայտնի ռեժիսորը դիմում է իմքայլականներին

analitik.am

 

Քաղաքական ապագա չունենալը` որն դուք արդեն չունեք` ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ դիմելով իմքայլական պատգամավորներին:

«Սիսակ, Լենա, Լիլիթ... շատերի անունները չեմ հիշում, կներեք...

Օստապ Բենդերը ասում էր. «Չկա այնպիսի անելանելի իրավիճակ, որտեղից չլինի առնվազն երկու ելք»:

Բայց դուք արդեն մի 10 ելքի հնարավորություն բաց եք թողել`Հրայր Թովմասյանի գրիչից մինչև Արցախի վաճառքի գիշերը:

Հիմա վերջին կանգառն է: Ամենավերջին:

Քաղաքական ապագա չունենալը` որն դուք արդեն չունեք` ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում:

Բարոյականությունից չեմ խոսա` դուք այն կորցրել եք շատ շուտ: Բայց այսօր փնտրեք ձեր մեջ գոնե ինքնապահպանման բնազդը` բաց մի թողեք մարդ մնալու վերջին կանգառը:

Հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա: Բայց չի դառնա: Գիտե՞ք ինչու եմ համոզված: Որովհետև նա ընդամենը նույն, մինչհեղափոխական, սափրված, անդուր ձայնով վերևի նոտաներ վերցնող ոչ ամենահաջողված լրագրողն ա:

Գիտեմ, որ կկարդաք»,- գրել է նա:

 

Նույն շարքից