Կորոնավիրուս Հասարակություն 

Հատուկ թուղթ, որը ոչնչացնում է COVID-19-ը

analitik.am

 

Չեխ գիտնականները հատուկ թուղթ են ստեղծել, որը ոչնչացնում է COVID-19-ը մեկ ժամից պակաս ժամանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Газета.ru-ին:

Ինչպես բացատրել է Չեխիայի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Իրժի Սոբեկը, թուղթը ներծծված է քիմիական նյութերով, ինչի շնորհիվ դրա մակերեսից մեկ րոպեում անհետանում է մանրէների 99 տոկոսը, իսկ կորոնավիրուսն ամբողջությամբ անհետանում է 40 րոպեի ընթացքում:

«Իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ 10 րոպեում COVID-19 տիպի վիրուսը ոչնչանում է 70 տոկոսով, իսկ 30 րոպեում տեղի է ունենում կորոնավիրուսի ամբողջական ոչնչացում»,-ասել է Սոբեկը։

Նշվում է, որ նոր տեսակի թուղթը լայնորեն կօգտագործվի թղթադրամի և փաստաթղթերի արտադրության մեջ: Առաջիկայում Չեխիան կարտադրի 10 տոննա նման թուղթ:

 

 

Նույն շարքից