Հասարակություն Տեսանյութեր 

Խիղճ չունի. Պուտինը բացատրել է, թե ինչու արհեստական ինտելեկտը չի կարող նախագահ դառնալ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ արհեստական ինտելեկտը չի կարող դառնալ նախագահ: Այս մասին նա հայտարարել է այսօր իր հետաքրքիր զրուցակցի հետ զրույցի ժամանակ:

«Հիմա կասեմ, թե ինչու»,-շարունակել է նա՝ հավելելով՝ գոնե դեռ:

«Արհեստական ինտելեկտի հենց անվան մեջ առկա է «արհեստական» բառը, այսինքն, այնիրական չէ: Արհեստականները չունեն սիրտ, հոգի, կարեկցելու ունակություն և խիղճ: Այս ամենը շատ կարևոր են մարդկանց համար, ում քաղաքացիները հատուկ լիազորություններ են տալիս որոշումների ընդունման ու կյանքի կոչման հարցում, ինչը հանգեցնում է երկրի բարեկեցությանը: Ես սա կարող եմ ասել սեփական փորձից ելնելով, որ երբեմն ստիպված ես լինում կայացնել թվացյալ ոչ ռացիոնալ որոշումներ, սակայն դրանք պետք է ընդունել ելնելով երկրի քաղաքացիներ պատմությունից, մշակույթից, ընթացիկ պրակտիկայից, ձգտումներից, սպասումներից:

Այդ որոշումները սոցիալական ոլորտի համար թվում են ոչ ռացիոնալ, սակայն դրանք նախագահի համար հիմքեր են ունենում, քանի որ նա որոշումները կայացնում է ի շահ կենդանի մարդկանց: Սակայն, անկասկած, արհեստական ինտելեկտը կարող է լավ օգնական լինել, նույնիսկ՝ ուսուցիչ ցանկացած մարդու, այդ թվում՝ նախագահի համար»:

Ավելին՝ տեսանյութում

Նույն շարքից