Հասարակություն 

«Սպառնալիք տնտեսությանը և ժողովրդավարությանը»․ ԱՄՆ-ն հայտարարել է, թե որ երկիրն է ամենավտանգավորը

analitik.am

 

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարը Ջոն Ռեթքլիֆը հայտարարել է, որ Չինաստանը հանդիսանում է հիմնական սպառնալիքը՝ Միացյալ Նահանգների համար, այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին, վկայակոչելով        «Царьград»-ին։

«Չինաստանը մտադիր է գերիշխել ԱՄՆ-ի և մյուս պետությունների նկատմամբ տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական ոլորտներում» Այդ երկիրն իրենից ներկայացնում է ամերիկյան տնտեսության, պաշտպանական արդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև ժողովրդավարության և ազատության խոշորագույն սպառնալիքը աշխարհում վերջին 75 տարվա ընթացքում», - հայտարարել Է The Wall Street Journal ազգային հետախուզության ղեկավարը։

Ընդ որում, Ռեթքլիֆը որպես գլխավոր սպառնալիք չի դիտարկում Ռուսաստանին։ Նա ընդգծել է, որ նման կարծիքը «քաղաքականացված է» և «ոչ պրոֆեսիոնալ»։

Նույն շարքից