Իրավական 

Ալիկ Բանդուրյանը բերման չի ենթարկվել

 

Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը բերման չի ենթարկվել։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե մամուլում լուրեր կան, որ Ալիկ Բանդուրյանը բերման է ենթարկվել, ի՞նչ հիմքով, պատասխանեցին ոստիկանության լրատվության վարչությունից. «Ձեր նշած քաղաքացին բերման չի ենթարկվել»։

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ ապօրինի զենք կրելու կասկածանքով է բերման ենթարկվել, ոստիկանությունից հայտնեցին. «Տեղեկությունը չի հանապատասխանում իրականությանը»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից