Իրավական 

Մոսկովյան դատարանը թույլատրել է գործ հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ` դուստրերի հանդեպ բռնության մասին, որոնք մեղադրվում են նրա սպանության մեջ

analitik.am

 

Մոսկվայի Բասմանյան դատարանը քննությանը թույլատրել է քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ իր սպանության մեջ մեղադրվող դուստրերի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու և տանջելու մասին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով աղջիկների պաշտպաններին, որոնց խոսքով՝ գործի բացվելու պարագայում վերջիններս տուժող կողմ կդառնան:

«Դեկտեմբերի 4-ին Մոսկվայի Բասմանյան դատարանն անօրինական է ճանաչել Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործ հարուցելուց հրաժարվելու մասին որոշումը, որը պատճառաբանվել է նրա մահվամբ: Դատարանն առաջնորդվել է այն հանգամանքով, որ դատարան միջնորդություն է ստացվել նրա քույրերից՝ Մարինա և Նաիրա Խաչատուրյաններից, որոնք պահանջել են հետաք հետաքննություն կատարել՝ հանգուցյալի անվան վերականգնման նպատակով»,- ասել է կրտսեր Խաչատուրյանի փաստաբան Յարոսլավ Պակուլինը:

Նախկինում իրականացված քննության նյութերի համաձայն՝ 2014 թվականի նոյեմբերից ի վեր, այդ թվում իր մահվան օրը Խաչատուրյանը դաժան վերաբերմունք է ցուցաբերել իր դուստրերի նկատմամբ՝ պարբերաբար ծեծի է ենթարկել նրանց, ստորացրել է, սպառնացել է ֆիզիկական բռնություն կիրառել, ստիպել է սեռական բնույթի գործողություններ կատարել, ինչի արդյունքում դուստրերի մոտ «դաժան վերաբերմունքի համաշխտանիշի» տեսքով խանգարում է առաջացել:

Նույն շարքից