Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

ՀՀ իշխանությունն արեց ամեն ինչ, որ Ադրբեջանն ակտիվ համագործակցի Թուրքիայի հետ

analitik.am

 

«Ինչի՞ դատարկախոսությամբ զբաղվել, եթե տակը բան չունես, սա արվում էր կառավարության անդամի կողմից և վստահ կարող ենք ասել՝ վարչապետի գիտությամբ, կարելի է մի շարք օրինակներ բերել, որ այս ամենը համադրության հետ միասին ստեղծել են մի վիճակ, որ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով որևէ բանի կարող է հասնել, իսկ եթե այդպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը: Ի դեպ, կարելի էր այդպես պահել միայն այն պարագայում, երբ դու ունես այնպիսի սպառազինություն, դու այնքան ուժեղ ես, որ կարող ես թքած ունենալ նման կարգի նրբերանգների վրա, բայց այդպես չի ռեսուրսների առումով, բնակչության առումով, ՀՆԱ-յի առումով, բյուջեի առումով: Մեր իշխանությունը, գիտակցելով կամ չգիտակցելով, արել է ամեն ինչ այս պատերազմն անխուսափելի դարձնելու համար »:

Քոչարյանը նշեց, որ այնքան ժամանակ, քանի այս իշխանությունը լինի իշխանություն, չենք իմանալու՝ գիտակցաբար են արել, թե՝ ոչ. «Հնչում են տարբեր ինֆորմացիաներ տարբեր մարդկանց կողմից, ես այդ փաստերի ապացույցները չունեմ, դրա համար չեմ ուզում մտնել այդ տիրույթ»:

Նույն շարքից