Հասարակություն 

Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին

analitik.am

 

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչները, որոնք այսօր ռուս խաղաղապահների միջոցով ազատ են արձակել գերեվարությունից, մոլորվելով են հատել սահմանը՝ արտերից վերադառնալու ճանապարհին․ գրում է News.am-ը։

«Անձրեւ, ցեխ է եղել։ Տղաները մեր գյուղից են, 52 եւ 47 տարեկան։ Գնացել են, որ ստուգեն՝ կարող են արտը վարել, թե ոչ։ Մի անգամ կեսօրին են գնացել, մի անգամ էլ երեկոյան, որ ստուգեն՝ չորացել է արտը, թե ոչ, որ առավոտյան տրակտորի հետ պայմանավորվեն, գնան, վարեն։ Գիշերվա ժամը 11-ի կողմերն է եղել, չեն կենտրոնացել, թե որ մասով գնան, մոտեցել են սահմանին, թուրքերը վերցրել են։ Դրանից հետո իրենցից մեկի հեռախոսի մեջ պահպանված համարներից մեկով ադրբեջանցիները զանգել են, ընկել են բարեկամուհուն, հայոյել են, էդ աղջիկը խառնված զանգել է մեզ՝ մենք էլ տեղեկացրել են համապատասխան մարմիններին։ Հետո ռուսական բանակի միջոցով բանակցություններ են եղել, այսօր վերադարձրել են իրենց Հայաստան»,-  պատմեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Խրամորթը սահմանամերձ է դարձել Աղդամի շրջանի գյուղերը Ադրբեջանին հանձնելուց հետո։ Ադրբեջանական դիրքը գյուղից ընդամենը 500 մետր է հեռու։ Թեեւ շուրջ երկու շաբաթ է անցել, բայց մինչեւ այժմ հստակ սահմանազատում արված չի, Արցախի կողմից դիրքերը գծված չեն, դիրքապահներ չկան։

«Մինչեւ հիմա սահմանները չեն դրել։ Էդ արանքը՝ 2 կմ, բարձիթողի վիճակում է։ Եթե սահման լիներ, գուցե զգաստանային, կենտրոնանային։ Ադրբեջանցիները կարծես մեր հողամասի մեջ են, մի ճանապարհ է բաժանում իրենցից»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ դեպքից հետո գյուղացիների շրջանում վախ կա։

 

Նույն շարքից