Քաղաքականություն 

Մակրոնը չի արձագանքել Էրդողանի վիրավորական հայտարարությանը

analitik.am

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ խոսքերին, որը վերջինիս անվանել է «բեռ Ֆրանսիայի համար»:

«Ես հավատում եմ հարգանքին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը ֆրանսիական Brut պարբերականին տված հարցազրույցում:

«Վիրավորանքները քաղաքական առաջնորդների միջև ճիշտ մեթոդ չէ»,- ընդգծել է ֆրանսիացի ղեկավարը:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ Ֆրանսիան շատ վտանգավոր ժամանակաշրջան է ապրում: Թուրք ղեկավարը հույս է հայտնել, որ հանրապետությունը «հնարավորինս շուտ կազատվի Մակրոնի բեռից»:

Նույն շարքից