Հասարակություն Տեսանյութեր 

Մեր կառավարությանն այդ դիակները պետք չէին, քանի որ, ստանալով այդ դիակները, բացահայտվելու էր մեծ սուտը

analitik.am

 

Գերիների հարցի հետ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ որևէ պաշտոնական աղբյուրից որևէ թիվ չի լսել. «Ես միանշանակ կարող եմ ասել, որ հնարավոր չի, որ պետությունը չիմանա զոհվածների, անհատ կորածների և գերիների թիվն, ուղղակի հնարավոր չի, եթե կառավարությունն աշխատում է Կարմիր Խաչի հետ, ապա ձև չկա, որ Կարմիր Խաչն այդ թվերին չտիրապետի, վերջապես իրենք իրականացրել են զորահավաք, կար բանակ, կար ցուցակներ, կոնկրետ մարդկանց հավաքագրել են, ուղարկել են Ղարաբաղ, հիմա՝ մեկ ամիս անց, իրենք չեն կարողանում հասկանալ, թե ով է հետ եկել, ով հետ չի եկել, ուղղակի հնարավոր չի. կամ կազմակերպչական ունակությունների զրոյական լինել է նշանակում, կամ միտումնավոր թաքցնել: Առանձնապես կազմակերպչական շնորհք էլ չի պահանջվում, ուղղակի պետք է ստուգել, այստեղ պետք է ասել, որ նորից ստախոսությունն է պատճառը: Երբ պետությունն է ստախոս դառնում, հետևանքները ողբերգական են քաղաքացիների համար»:

Քոչարյանը նշեց, որ երրորդ օրը եղել է Ղարաբաղում. «Ծանր օրեր էին, 100-ից ավել մարդ էր զոհվում ամեն օր, Արայիկ Հարությունյանը դա ճիշտ հայտարարեց, բայց պաշտոնական հաղորդագրությունը տալիս էր 19, 11 զոհ: Դուք ո՞նց եք պատկերացնում, որ պատերազմի առաջին շաբաթն ունես արդեն 700 զոհ, դու հայտարարել ես ընդամենը 40 կամ 50-ի մասին, և Հայաստանում հայտնվում է 700 դիակ, ո՞նց պետք է անես, ի՞նչ պետք է անես, դե հիմա դուք ենթադրեք, թե ինչ էին անում այդ ամենը թաքցնելու համար»:

Քոչարյանը նաև նշեց, որ երբ երկրորդ հրադադարի հայտարարման ժամանակ Ադրբեջանը՝ հղում անելով Կարմիր Խաչին, ասաց, որ պատրաստ է վերադարձնել դիակները ՀՀ հյուսիսային կողմից, հայկական կողմը չհամաձայնվեց. «Սա ի՞նչ է նշանակում՝ մեր կառավարությանն այդ դիակները պետք չէին, քանի որ ստանալով այդ դիակները բացահայտվելու էր այն սուտը, որը հրամցվում էր ժողովրդին»: Քոչարյանն ասաց, որ անթույլատրելի է ստել պատերազմի ժամանակ:

Նույն շարքից