Տեսանյութեր Քաղաքականություն 

Պետք է արագ իշխանափոխություն, քանի որ մենք այսօր պաշտպանված չենք. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

 

Բանակն ահռելի կորոսւտներ է ունեցել զինտեխնիկայի առումով, մենք մեր ուժերով այդ ամենը վերականգնելու և մարտունակ բանակ ունենալու հնարավորություն չունենք, մենք նույնիսկ բանակ չունենք, որ Սյունիքում սահման պահենք, գյուղացիները հավաքված աշխարհազորով սահման են պահում, մեր կողմից ոչ ոք չկա, որ բանակցի, գյուղապետն է դա անում: Այս մասին ասեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցի ժամանակ.

«Այս ամենը նորմալ վերականգնելու համար ես չեմ տեսնում այլ երկիր, բացի Ռուսաստանից, որի հետ կարելի է դա անել, ուրեմն պետք է ավելի խորը համագործակցության եզրեր գտնել: Պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի ֆակտորը: Թուրքիային պետք է Հայաստանը թուլացնեն, ինքը չի հրաժարվելու դրանից: Մեր անվտանգության հարցերը, նաև մեր տնտեսական հարցերը հաշվի առնելով՝ Ռուսաստանի հետ ինտեգրվելու շատ ավելի խորը ձևաչափեր պետք է գտնենք, բանակցելու հարց է, այստեղ պետք է լինի մի իշխանություն, որն ունի բացարձակ վստահություն՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար: Պետք է արագ իշխանափոխություն, որպեսզի կարողանանք այս հարցերը կարգավորել: Մենք այսօր պաշտպանված չենք, իսկ վտանգը կա»:

Քոչարյանը նշեց, որ այս իշխանության հետ Հայաստանի մոտ երբեք չի ստացվի նորմալ համագործակցել Ռուսաստանի հետ:

Քոչարյանը նաև խոսեց այն մասին, թե ինչու չի ստացվել մեկնել Մոսկվա՝ ընդգծելով, որ շատ տարօրինակ կերպով վերջին օրը կորոնավիրուսի թեսթի պատասխանը դրական է եղել՝ չնայած ոչ մի սիմպտոմ չի ունեցել: Նա նաև ասեց, որ ՌԴ մեկնելու միակ նպատակը եղել է այն, որ ամեն ինչ անի, թեկուզ խնդրելով, որ պատերազմը մի օր շուտ դադարի:

Նույն շարքից