Քաղաքականություն 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է անում Երեւանին եւ Բաքվին վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո հաստատուն խաղաղություն գրանցելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչ Ստեդան Դյուժարիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայուն կարգավորման համար,-նշել է Դյուժարիկը:-Նա նաեւ կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին եւ ժողովուրդներին բռնել երկխոսության ուղին, որը տանում է դեպի տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»:

Անտոնիու Գուտերիշը նաեւ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին ապահովել անխոչընդոտ հումանիտար հասանելիությունը կարիքավոր շրջաններում:

«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է բավարարել հակամարտությունից տուժած բոլոր շրջաններում կարիքները եւ համապատասխան հարցման դեպքում մեծացնել օգնության ծավալները Հայաստանին եւ Ադրբեջանին»,-նշել է Դյուժարիկը: «Նա կոչ է անում իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ նրանց անխոչընդոտ մուտքն ապահովելու համար»,-հավելել է գլխավոր քարտուղաի ներկայացուցիչը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից