Հասարակություն 

Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման

 

168-ը գրում է․

Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն դրամ կհատկացվի Ազգային ժողովին` կառույցի բնականոն գործունեությունն ապա­հովելու նպատակով։

Կառավարությունը համապատասխան նախագիծն ընդունել է դեկտեմբերի 3-ին. նշենք, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս, պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։

56 միլիոն 746 հազար դրամն Ազգայի ժողովին անհրաժեշտ է  արտասահ­մանյան գործուղումների  համար։

Նկատենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրություններից տեղեկանում ենք, որ գործուղումները հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն են. Օրինակ՝ միայն նոյեմբեր ամսին ԱԺ պատգամավորների երեք գործուղման կարգադրություն է ստորագրվել, երեքն էլ՝ դեպի Մոսկվա ուղղությամբ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից