Սպորտ 

Աշխարհի 2021 թվականի ակումբային առաջնությունը կանցկացվի Ճապոնիայում

 

Աշխարհի 2021 թվականի ակումբային առաջնությունը անցկացվելու են Ճապոնիայում, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարին 7 թիմ է մասնակցելու։ Ձևաչափը փոփոխության չի ենթարկվելու և մնալու է նույնը։ 2021 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը նախատեսված է անցկացնել տարվա երկրորդ կեսին։

Աշխարհի 2021 թվականի առաջնությունը նախատեսվում էր անցկացնել Չինաստանում։ Մրցաշարը անցկացվելու էր 4 տարին մեկ անգամ։ Մրցաշարին մասնակցելու էին միանգամից 24 թիմ, որոնց թվում Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունների վերջին 4 հաղթողները։ Աշխարհի ակումբային առաջնությունը անցկացվում է ամեն տարի՝ դեկտեմբերին, որին մասնակցում են մայրցամաքային մրցաշարերի հաղթողները։

Աշխարհի ակումբային առաջնության գործող չեմպիոնը «Լիվերպուլն» է։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից