Հասարակություն 

Լոռու մարզում` Դսեղ գյուղի 5-րդ փողոցին հարակից դատարկ ջրատարի մեջ, կնոջ դի է հայտնաբերվել. վարկածներից մեկով տեղի է ունեցել վրաերթ

analitik.am

 

Դեկտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 5-րդ փողոցին հարակից դատարկ ջրատարի մեջ կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Անահիտ Թումանյանն էր: Դատաբժիշկները, զննելով դին, հայտնել են, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ մարմնի ձախից կրծքավանդակի հետին մակերեսին՝ վերից վար տարածությամբ հայտնաբերվել են ցրված բնույթի քերծվածքներ, քթից, ձախ ականջից արնանման հետքերով: Դիակի վայրի զննությամբ հայտնաբերվել են վրաերթին բնորոշ հետքեր և ավտոմեքենայի վնասված դետարլներ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթի հանգամանքները, վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նույն շարքից