Հասարակություն 

Թրամփի շտաբը գրեթե 9 մլն դոլար է ծախսել ընտրությունների հետ կապված դատավարությունների համար

analitik.am

 

ԱՄՆ-ի վարչակազմի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի ընտրական շտաբը հոկտեմբերի վերջից 8,8 մլն դոլար է ծախսել նոյեմբերի 3-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների հետ կապված դատավարությունների համար: Այս մասին ուրբաթ հայտնել է The Washington Post թերթը։

Նրա տվյալներով՝ Հանրապետականի քարոզարշավը, մասնավորապես, 3 մլն դոլար է ուղարկել Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովին՝ նահանգում ձայների վերահաշվարկի համար, ինչը ոչ միայն հաստատել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը, այլև ավելացրել մրցակիցների միջև տարբերությունը:

Ծախսերի հիմնական մասը (2,3 մլն դոլար) կապված է ձայների վերահաշվարկի վերաբերյալ տարբեր տեսակի իրավաբանական խորհրդատվությունների հետ, իսկ մնացած միջոցները հիմնականում քաղաքական խորհրդատվության, գովազդի և հարցումների անցկացման համար էին: ։

Նույն շարքից