Քաղաքականություն 

Ով է Արտակ Թովմասյանն ու ինչ պլաններ ունի Հայաստանի վերաբերյալ. «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների շեմին է, հասարակության ու քաղաքական ուժերի միջև առկա հսկայական վակուումի պայմաններում նոր դերակատարներ են ի հայտ գալիս:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շուտով քաղաքական դաշտում իր գործունեությունն է սկսելու նոր քաղաքական միավոր, որի ստեղծման շուրջ արդեն իսկ լուրջ կազմակերպչական աշխատանքներ են կատարվել. ձևավորվել է նոր, դաշտում գործող քաղաքական ուժերի հետ կապ չունեցող թիմ:

Կուսակցության նախաձեռնողը արտերկրում կայացած և խոշոր միջազգային քաղաքական - տնտեսական կապեր ունեցող գործիչ է՝ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ IT ոլորտում հաջողված նախագծերի հեղինակ Արտակ Թովմասյանը, ով, ի դեպ, վերջին տարիներին Հայաստանում ամենախոշոր ներդրումներ ներգրաված և բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացրած անձանցից է:

Մեր տեղեկություններով, Թովմասյանն այս պահին ակտիվ հանդիպումների մեջ է արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: «Փաստի» աղբյուրի փոխանցմամբ, փորձ է արվում Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտի հեղինակավոր անձանց, ինչպես նաև «դրսում» լուրջ հաջողության հասած հայերի միավորմամբ նոր քաղաքական ուժ ստեղծել և լուրջ դերակատարություն ստանձնել Հայաստանում:

Թերթի տեղեկություններով, կուսակցության ստեղծման մասին կհայտարարվի մոտ օրերս»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից