Հասարակություն 

Պատգամավորը նիստի ժամանակ էրոտիկ լուսանկար է նայել /լուսանկար/

analitik.am

 

Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Եվգենի Պետրունյակը Ռադայի նիստի ժամանակ էրոտիկ լուսանկարներ է նայել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ Յան Դոբրոնոսովը։

Պետրունյակը ձեռքին սմարթֆոն է պահել մերկ կնոջ պատկերով։ Այդ պահին մեկ այլ խորհրդարանական ելույթ էր ունենում։

«Վա՞տ է, երբ մեկը կենդանի ելույթ է ունենում, իսկ մեկ այլ պատգամավոր նայում է մերկ աղջկա»,-գրել է լուսանկարիչը։

Նույն շարքից