Քաղաքականություն 

Ծրագրերը փոխվել են

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինողը պետք է երկիրը կառավարի 3-4 ամիս:

Այդ ժամանակահատվածը կօգտագործվեր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Կարելի է ասել, ըստ 16 կուսակցությունների պլան Ա-ի՝ նախատեսվում են մինչև մարտի վերջ և ապրիլի սկիզբ Հայաստանում նոր ԱԺ ընտրություններ:

Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմության կողմից արդեն առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հայատարարվել է, թե անհնարին է այդքան կարճ ժամանակատվածում ՀՀ-ում կայունություն ստեղծել ու ընտրություններ իրականացրել:

Որոշվել է՝ եթե ՀՀ-ում ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, ապա վարչապետը պետք է մեկ տարի հետո կազմակերպի ընտրությունները: Իսկ մեկ տարի Մանուկյանը, կառավարելով երկիրը, պետք է հրաժարվի իր գլխավորած ԱԺՄ կուսակցությունից ու ընդհանրապես չմասնակցի խորհրդարանական ընտրություններին:

Այսօր՝ Ազատության հրապարակում համապետական հանրահավաքի ժամանակ, Վազգեն Մանուկյանը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում մեկ տարում երկիրը ուշքի բերելու մեխանիզմները` ծրարգրեր, որոնք կիրականացնի իր վարչապետության ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից