Տեսանյութեր Քաղաքականություն 

ՌԴ ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ

 

Որոշակի տեղաշարժ կա Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ ՌԴ ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել: Այդ հայտարարության մեջ կարևոր շեշտադրումներ կան:

Վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու ու լիարժեք բանակցային գործընթացը վերականգնելու կամքն ու ցանկությունը:

Սա ևս մեկ կարևոր գործոն է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրված հրադադարն ու ռազմական գործողությունների դադարն ամրապնդելու համար:

Այս պայմաններում մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա»,-ասաց նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից