Այս պահին սահմանային լարում, ըստ էության չկա: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Պատերազմի հետևանքները որոշակի հարցեր են առաջացրել զինվորների կեցության պայմանների հետ կապված: Մենք հիմա ակտիվ զբաղվում ենք այդ հարցերով:
Իհարկե ծանր հարցեր ու իրավիճակներ կան, սակայն գլոբալ հարցը հետևյալն է՝ ինչ ենք մենք պատարստվում անել՝ հանձնվելո՞ւ ենք, կքելո՞ւ ենք: Ոչ, չենք պատրաստվում, մենք պետք է այդ ծանրությունը կարողանանք կրել արժանապատիվ ու հաղթահարել հաղթահարելի ծանրությունները:
Կան անհաղթահարելի ծանրություններ՝ մեր եղբայրների կորուստը, դրանք մենք պետք է կրենք մեր սրտում, հոգում, մտքում: Բայց նաև այդ ծանրությունը պետք է ուժեղացնի ապրելու, հաղթելու, հաղթահարելու մեր կամքը»,-ասաց նա:
1 - 1Share