Քաղաքականություն 

Անձամբ ես թքած ունեմ, թե ի՞նչ է ասում Նիկոլն ու իր կողմնակիցները. ՊՆ նախկին փոխնախարար

Նիկոլի մեջ մահացել է մեծ արտիստը

Նորմալ պետության ղեկավարի ուղերձները սովորաբար նվիրվում են պետության և հասարակության համար որոշիչ խնդիրների ու դրանց վերաբերյալ կայացրած քաղաքական որոշումների։ Նիկոլի բոլոր ուղերձները նման են դասը չսովորած, ծույլիկ, անհույս և «կլյաուզնիկ» աշակերտի՝ կաշին փրկող հերթական կեղծ արդարացումների։

Նոյեմբերի 9-ից հետո, անձամբ ես թքած ունեմ, թե ի՞նչ է ասում Նիկոլն ու իր կողմնակիցները։

Ժողովրդական ասացվածքն ասում է «Էշը, որ էշ է` երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում»։ Միայն պատերազմի ողջ ընթացքում ասված խաբեություններն ու կործանարար հողատվությունը, բոլոր տիպի տեղեկատվական կեղծիքները բավարար են, որ որևէ նորմալ մարդը Նիկոլին չհավատա։ Նիկոլի խոսքի արժեքը ՝ զրո է։

Այսօր ակնհայտ է, որ պետությունն ու քաղաքական իշխանությունը սնանկ է ու անտեր։

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից