Գլխավոր Քաղաքականություն 

Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել. Թաղապետը որոշել է զբաղվել բիզնեսով

analitik.am

 

Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ  և թիմակիցներ,

աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:

Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում  և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:

Շատ հպարտ եմ  և շնորհակալ  այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի,եռանդի և նվիրվածությանը:

Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ  լրատվական դաշտի մեր որոշ  գործընկերներից՝  իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին  և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյան

Նույն շարքից