Հասարակություն 

Ձեր նշած 63 զոհերը ցուցակներում չկան, ձեր նշած 63 զոհերը դավաճանը հրաժարվում է մարտական կորուստ ճանաչել, որպեսզի փոխհատուցում չտա. Նարեկ Մալյան

analitik.am

Երեկ ոստիկանության անունից մի սրտաճմլիկ տեքստ էր տարածվել: Տեքստի հեղինակը կոչ էր անում դավաճանների դեմ ցույց անողներին ծեծուջարդով, ապօրինություններով բաժիններ քարշ տվող դիմակավոր խմբերին թուրք չանվանել և տեղեկացնում էր, որ պատերազմի ընթացքում զոհվել են ոստիկանության 63 աշխատող:

Տղերք, հանրությանը կոչ անելուց հիշեք, որ առ այսօր դավաճանը արգելել է ոստիկանության 63 զոհված աշխատակցի անունները հրապարակելը:

Ձեր նշած 63 զոհերը ցուցակներում չկան, ձեր նշած 63 զոհերը դավաճանը հրաժարվում է մարտական կորուստ ճանաչել, որպեսզի փոխհատուցում չտա:

Ես կլսեմ ոստիկանության նույնիսկ այդ սրտաճմլիկ կոչը եթե ոստիկանությունն այդքան քաջություն գտնի իր մեջ և հրապարակի զոհված 63 աշխատակիցների անուն ազգանունները:

Ոստիկանությանը կոչ եմ անում, չենթարկվել դավաճանի ապօրինի կարգադրություններին և հրապարակել մեր զոհված 63 ոստիկան եղբայրների անուն ազգանունները:

Նարեկ Մալյան

Նույն շարքից