Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը մեզ զրկեց հայրենիքից, մեր սուրբ եկեղեցիներից, մեր հայրերից եղբայրներից ու որդիներից. Դավիթ Զարոյան

analitik.am

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,

դիմում եմ տարեցներին ու երիտասարդներին, կանանց և տղամարդկանց․․․

Ես՝ լինելով ՀՀ լիիրավ քաղաքացի այլևս անհնար եմ համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը։ 44 օր շարունակ հայ ժողովուրդը ապրել է ստի և կեղծիքի մեջ, հավատալով, որ մի օր Հաղթելու ենք։ Նիկոլ Փաշինյանի կողմից հողերը հանձնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը համարում եմ դավաճանական քայլ ողջ հայ ժողովրդի ինչպես նաև սփյուռքի հանդեպ։ ՀՀ վարչապետը մեզ զրկեց հայրենիքից, մեր սուրբ եկեղեցիներից , մեր հայրերից եղբայրներից ու որդիներից։ Երբ պատերազմող երկրի ժողովուրդը ղեկավար է ընտրում բանակում չծառայած սուբյեկտի, արդյունքը սա է լինում։​

Պարտվող վարչապետը և իր իշխանությունը պետք է հեռանա։

Աբովյանի փոխքաղաքապետ Դավիթ Զարոյան

Նույն շարքից