Հասարակություն 

Աստիճանաբար վերաբացվում են Ստեփանակերտի նախակրթարաններն ու հանրակրթարանները

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 23-ից աստիճանաբար վերաբացվում են մայրաքաղաքի նախակրթարաններն ու հանրակրթարանները:

«Արդեն գործում են N 1, 2, 7, 8, 11 ու Ֆիզմատ դպրոցներն և N 3, 4, 5 մանկապարտեզները: Գալիք օրերին կվերագործարկվեն N 3, 4, 6, 9, 10 դպրոցները: N 5 դպրոցը ժամանակավորապես չի գործելու, իսկ նրա սաները կարող են իրենց ուսումը շարունակել N 4, 8 կրթօջախներում: Ներկայումս աշխատանքներ են կատարվում N 2 մանակապարտեզի վերաբացման ուղղությամբ», - տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից