Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Մենք թուլացանք, երբ մեզ բաժանեցին սևերի ու սպիտակների. Դադիվանքի վանահայրն Ազատության հրապարակում է

analitik.am

 

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսն Ազատության հրապարակում է, որտեղ մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականով հանրահավաքը:

Վանահայրը նախ աղոթք հնչեցրեց, ապա հայտարարեց, որ այսօր շատ տխուր է. «Տխոուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի մի մասը: Տխուր եմ, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում․․․Բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ:

Կարո՞ղ ենք ասել, թե որն է դրա պատճառը: Հպարտությունը մեծ մեղք է: Մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի ենք համարում:

Սիրելի ներկաներ, ես գիտեմ, որ եկել եք այստեղ ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, ովքեր ուզում են այս ամենը կռվի վերածել: Եթե այդպիսինները կան, խնդրում եմ, վաղը, մյուս օրը հավաքվենք, գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել: Այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում: Մենք պետք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկզիբն է:

Այսօր Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում, երեկ էլ ուդիներն այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգևորականների ներկայութամբ:

Մենք պետք է հզորանանք, այսօր դրա մասին պետք է մտածենք: Մենք պետք է հզորանանք մեր հավատի, սիրո մեջ: Մենք սկսեցինք պարտվել այն ժամանակ, երբ սկսեցինք մեր ժողովրդին բաժանել սպիտակների ու սևերի, արցախցիների ու հայաստանցիների: Մենք հայ ենք:

Մենք պետք է ապաշխարենք, մեր մեջ պետք է լինի աստվածային սեր: Այդ դեպքում կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում:

Աստված օրհնի ձեզ, իմ հայ ժողովուրդ»:

Նույն շարքից