Տեսանյութեր 

Կորոնավիրուսին ավելացավ Նիկոլավիրուսը, որից հիմա պետք է ազատվենք. Վիգեն Ստեփանյան

analitik.am

 

Ասում են, թե մտավորականությունը լուռ է, մտավորականությունը փորձում է  հարմարվել: Ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել: Մենք լուռ չենք, միշտ խոսել ենք, ուղղակի չեն լսել, լսել են այն ճղճիմ, դուխով ձայները, որոնք լոզունքներով մարդկանց պարզապես խաբել են: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Վիգեն Ստեփանյանը:

Ստեփանայնի խոսքերով, այն ինչի առաջ կանգնած է երկիրն անգամ վատ երազում դժվար է պատկերացնել՝ Արցախի կորուստ, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, որդեկորույս մայրեր:

Այդ կորոնավիրուսն էլ մի կողմից: Բայց կոորոնավիրուսին ավելացավ նիկոլավիրոսը, այ դրանից պետք է հիմա ազատվել: Ինձ ճիշտ հասկացեք: Իսկ ազատման ճանապարհը բարոյական ու հոգևոր ոլորտն է, որտեղ այսօր մենք ապրում ենք:

Այդ պառակտումը, իրար ատելը, իրար չլսելը կտանի երկիրը դեպի փակուղի: Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք ոտքի կանգնելու, իրար հավատալու, իրար լսելու, հարգելու: Ուրիշ հայաստանցի չկա, ուրիշ հայ չկա: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սխալվել են, մոլորվել են, իրենց ձայնն են պաշտպանել ի պաշտպանություն այս կառավարությանը, մերոնք են, նույն հայերն ենք:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հավատը վերադարձնենք Հայաստան: Միայն այդ դեպքում մեզ կհարգեն միջազգային հարթակներում»:

Նույն շարքից